Կիևի խանութներից մարդիկ զանգվածաբար գնում են հաց ու առաջին անհրաժեշտության ապրանքներ
Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի ֆոնին Կիևի խանութներից մարդիկ զանգվածաբար գնում են հաց և առաջին անհրաժեշտության ապրանքներ, հայտնում է Газета-ն՝ УНИАН-ին հղումով։
Հաղորդվում է, որ շատ խանութներում հաց գնելն ուղղակի անհնար է. բացի այդ, վերացել է ձուն, կաթն ու զուգարանի թուղթը։
Ավելի վաղ Կիևի քաղաքային վարչակազմը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ քաղաքային տրանսպորտը մայրաքաղաքում աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Մինչդեռ մետրոն փակ կմնա, քանի դեռ շարունակվում են անկարգությունները։
Հիշեցնենք, որ երեկվանից Կիևի կենտրոնում վերսկսվել են իրավապահների ու ցուցարարների միջև բախումները, ինչի հետևանքով գրանցվել է 25 զոհ։










