Կրեմլը հետևում է Ուկրաինայի իրադարձություններին, սակայն չի միջամտում. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի Slon ինտերնետային կայքին ասել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է Ուկրաինայում զարգացող իրադարձություններին, սակայն նախկինի պես պահպանում է չմիջամտելու սկզբունքը, գրում է Взгляд-ը:
«Մենք անպայման կհայտարարենք դրանց նկատմամբ մեր վերաբերմունքի մասին, սակայն դա կլինի ավելի ուշ: Հիմնական սկզբունքն այն է, որ չմիջամտենք Կիևում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ մասին բազմիցս ասվել է, և Կրեմլը պահպանում է այդ ուղղությունը»,- ասել է Պեսկովը:










