Լվովում ակտիվիստները գրավել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության վարչության շենքը
Ուկրաինայի Լվով քաղաքում ընդդիմադիրները գրավել են Ուկրաինայի անվտանգության ծառայության մարզային վարչությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ին՝ УНН ուկրաինական գործակալությանը հղումով, ակցիայի մասնակիցները վարչության շենքից տարածքից սեղաններ և աթոռներ են դուրս բերել՝ փողոցի կողմից բարիկադներ կառուցելու համար:
Հաղորդվում է, որ շեքնի տարածքում գրեթե աշխատակիցներ չեն եղել: Ակտիվիստները կրակ են վառել Անվտանգության ծառայության վարչության առջև, ինչպես նաև շենքից դուրս են հանել նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկարն ու այրել այն:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշեր շուրջ 150 մարդ հարձակում են գործել Լվովի շրջանային դատախազության շենքի վրա: Ակտիվիստները գրավել են ոստիկանության մարզային վարչությունը:










