Լվովի քաղաքապետը կոչ է արել ոստիկանությանն անցնել ընդդիմադիրների կողմը
Ուկրաինայի Լվով քաղաքի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը դիմել է տեղի իրավապահ մարմիններին՝ կոչ անելով անցնել ընդդիմադիր ակտիվիստների կողմը, գրում է rbc.ru-ն։
«Առանձին դիմում եմ Լվովի ուժային կառույցների աշխատակիցներին։ Դուրս եկեք և ձեր զենքն ուղղեք ի պաշտպանություն մարդկանց՝ ձեր հարազատների, հարևանների, ընկերների։ Գիտակցեք, որ ձեր կողմից մի փոքր ագրեսիան մի քանի անգամ ուժեղ պատասխան կստանա։ Կանգնեցնել դա անհնար կլինի»,- գրել է Սադովոյն իր բլոգում։
Քաղաքապետը դիմել է նաև Լվովի բնակիչներին՝ խնդրելով զերծ մնալ ինքնադատաստանից։ «Հիվանդանոցները պատրաստ են, հարյուրավոր վիրավորներ ենք սպասում»,- հավելել է Սադովոյը։










