Վրաստանի նախագահը Յանուկովիչին կոչ է արել ջանք չխնայել բռնությունը դադարեցնելու համար

18:19 • 19.02.14

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր ուկրաինացի գործընկերջը կոչ է արել դադարեցնել ցուցարարների հանդեպ բռնությունը:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Վրաստանի նախագահն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել:

 

«Ցանկանում եմ հայտնել անհանգստությունս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Այդ իրադարձությունների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, կան հարյուրավոր վիրավորներ: Ցանկանում եմ ցավակցել զոհվածների ընտանիքներին, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացի Զուրաբ Խուրցիայի ընտանիքին: Կարծում եմ՝ Կիևում իրավիճակը տագնապալի է: Իմ գործընկեր Վիկտոր Յանուկովիչին կոչ են անում ջանք չխնայել բռնությունը դադարեցնելու և երկխոսություն սկսելու համար»,-ասել է նա:

 

Վրաստանի նախագահը նշել է, թե համակարծիք է իր եվրոպացի գործընկերների հետ` ընդդիմության հետ բանակցություններ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ: