ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո քարտուղար Մարտին Նեսիրկեն հրաժարական է ներկայացրել
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է մամլո քարտուղար Մարտին Նեսիրկեի հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով РиаНовости -ին:
Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել Նեսիրկեից աշխատանքի համար և գնահատել է վերջինիս ներդրումը կազմակերպության գործունեության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր մամլո քարտուղար կնշանակվի Քոֆի Անանի օրոք նույն պաշտոնը զբաղեցրած Ստեֆան Դյուժարիկը:










