ԱՄՆ-ում 84-ամյա միանձնուհուն դատապարտել են՝ բողոքի ակցիային մասնակցելու համար
ԱՄՆ Չիկագո քաղաքի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել 84-ամյա միանձնուհի Մեգան Ռայսին՝ միջուկային օբյեկտներից մեկում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։
Ինչպես հայտնում է Лента-ն, Ռայսն ակցիայի 2 այլ մասնակիցների հետ 2012թ. հուլիսին ներթափանցել է Y-12 ուրանի պահպանման համալիր, որը գտնվում է Թենեսի նահանգում։
Ակտիվիստները պաստառներ են կախել համալիրի պատերից ու դրանց վրա մարդկային արյուն լցրել։
Հաղորդվում է, որ Ռայսը, դիմելով դատարանին, խնդրել է իրեն դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ ընդգծելով, որ մինչև կյանքի վերջ բանտում անցկացնելն իր համար մեծագույն պատիվ կլինի։










