Լեհաստանի վարչապետը ԵՄ առաջնորդների հետ համաձայնեցրել է Ուկրաինայի իրավիճակի շուրջ դիրքորոշումը

21:29 • 19.02.14

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Եվրամիության ինստիտուտների ներկայացուցիչների և եվրոպացի առաջնորդների հետ համաձայնեցրել է Ուկրաինայում իրավիճակի մասին դիրքորոշումը:


ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պյոտր Սարաֆինը՝ մեկնաբանելով վարչապետի հեռախոսային բանակցությունները Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի, Հերման Վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հետ:


«Բանակցությունների նպատակաուղղված են Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին ԵՄ-ի արձագանքի տարբերակները քննարկելուն», - ընդգծել է Սարաֆինը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերը հիմնավորում են Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Այս հարցի շուրջ եվրոպացի գործիչները նույն կարծիքն են հայտնել:


Սարաֆինը հիշեցրել է, որ ԵՄ-ը հայտարարել է ԱԳ ղեկավարների արտահերթ նիստի մասին, որի ժամանակ կորոշվեն Ուկրաինայում ուժի կիրառման համար պատասխանատու մարդկանց նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները: