Ուկրաինայի Լուցկ քաղաքի ոստիկանությունն անցել է ընդդիմության կողմը. ցուցարարներին մահակներ և սաղավարտներ են տվել

17:28 • 19.02.14

Ուկրաինայի Լուցկ քաղաքի ոստիկանները պաշտոնապես հայտարարել են ցուցարարների հետ իրենց համերաշխության մասին և անցել նրանց կողմը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Լուցկի ոստիկանապետ Վասիլի Մարչիշակը, գրում է censor.net.ua-ն:

 

Մոտ 11:40-ին ցուցարարների շարասյունը մոտեցել է ոստիկանության Լուցկի քաղաքային վարչությանը: Ցուցարարների մոտ է եկել ոստիկանապետը և հայտարարել, որ իրավապահները «հանձնվում» են:


«Ոստիկանությունը չի ցանկանում կոնֆլիկտ և անցնում է ժողովրդի կողմը»,- նշել է Մարչիշակը:

 

Դրանից հետո ցուցարարներին տրամադրել են մահակներ և սաղավարտներ: Ակցիայի մասնակիցներին հրազենային զենք չի տրվել: