Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բռնությունները Կիևում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը և սկսել ճգնաժամի լուծման համար փոխընդունելի լուծումներ որոնել, գրում է РИА Новости-ն։
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը և սկսել որոնել երկրի համար հաշտության և խաղաղության ուղիներ։ Անհանգստությամբ եմ հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում վերջին օրերին Ուկրաինայում։ Աղոթում եմ բռնության զոհերի, նրանց բարեկամների և վիրավորների համար»,- ասել է պոնտիֆիկոսը։










