Ռուսաստանում կանխվել է 100 մլն-անոց սուտակի վաճառքը
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում ոստիկանությունը կանխել է անմշակ սուտակի վաճառքը, որի շուկայական գինը նախնական գնահատմամբ ավելի քան 100 մլն ռուբլի է, հայտնում է lenta.ru-ն:
Տեղի ոստիկանության Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը տվյալ է ստացել մոտ 3 կգ քաշով քարի վաճառքի փորձի մասին: Որպես գնորդ վաճառողի հետ հանդիպել են արդեն ոստիկանները:
Տեղի հյուրանոցներից մեկում կայացած հանդիպման ժամանակ սուտակի վաճառողները ձերբակալվել են: Նրանց թիվը չի ճշգրտվում, սակայն նշվում է, որ նրանք Իրկուտսկի, Բրատսկի և Անդրբայկալյան մարզի բնակիչներ են:
Հարուցվել է քրեական գործ, մեղավոր ճանաչվելու դեպքում սուտակ վաճառողներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում, ճշգրտվում է սուտակի ծագումը:










