Պուտինը Յանուկովիչին 2 մլրդ դոլար է վճարել և գնել Կիևում արյունահեղության իրավունքը. Սաակաշվիլի
Կիևում արյունալի իրադարձությունները տեղի են ունենում Կրեմլի հրահանգով: Երկու մլրդ դոլարի հերթական տրանշով Ռուսաստանի նախագահը Յանուկովիչից գնել է խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու իրավունքը, քանի որ խաղաղ եվրոպական Ուկրաինան Պուտինի վերջը կնշանակեր. ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը երկու միլիարդ դոլարով, որն այս շաբաթ վճարեց Յանուկովիչին, գնեց Ուկրաինայի ինքնիշխանությունը, գնեց ցուցարարներին ցրելու իրավունքը»,-ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում կա մի կառավարություն, որը կրակում է սեփական ժողովրդի վրա, կա իշխանություն, որը Մոսկվայի թելադրանքով գործում է սեփական ժողովրդի դեմ:
«Եթե Ուկրաինան խաղաղ, եվրոպական ժողովրդավարական երկիր դառնա, դա կլինի Պուտինի վերջի սկիզբը»,- համոզված է Սաակաշվիլին:










