Մեքսիկայում 3 տոննա թմրանյութ է առգրավվել

09:28 • 19.02.14

Մեքսիկայում 3 տոննա թմրանյութ է առգրավվել, որը քողարկված է եղել իբրև բանան և վարունգ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Դա տեղի է ունեցել Մեքսիկայի Սինալոա նահանգում` Կուլիական քաղաքի երկու տներում, որոնք վերածված են եղել թմրանյութերի պահեստների:

 

Ընդհանուր առմամբ, իրավապահներն առգրավել են կոկաինի 165 և մարիխուանայի 115 փաթեթ. դրանք արդեն պատրաստ են եղել փոխադրման:

 

Սինալոայի տարածքում գործում է համանուն նարկոկարտելը, որը գլխավորում է Մեքսիկայի ամենաորոնվող հանցագործ Խոակին Գուսման Լոերոյը` Թզուկ մականունով: