Դանակահարություն Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում

12:59 • 19.02.14

Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում փետրվարի 17-ին՝ ժամը 11.35-ին, հաղորդում էր ստացվել, որ «գոտկատեղի շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Հովհաննես Գ.-ն և հայտնել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում ոմն Հովսեփ դանակով հարվածել է իրեն:


Նույն օրը Հովհաննես Գ.-ն ոստիկաններին հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ի սահմաններում իր ծանոթ Հովսեփը դանակով հարվածել է իր գոտկատեղի աջ հատվածին` պատճառելով վնասվածք:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովսեփը 1993 թ. ծնված Հովսեփ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: