Յանուկովիչի ձեռքերն արյունոտ են. Շվեդիայի ԱԳՆ

14:38 • 19.02.14

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարլ Բիլդտը Կիևում անկարգությունների հետևանքով զոհվածների համար մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Զոհերի և բռնության հետևում նախագահ Յանուկովիչն է: Նրա ձեռքերն արյունոտ են»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, թե պահանջելու է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառի Ուկրաինայի կառավարության դեմ: