Ղրղզստանում վնասազերծել են Սիրիայից վերադարձած ահաբեկիչներին
Ղրղզստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Սիրիայից վերադարձած չորս տեղի քաղաքացիների, որոնք այդ երկրում պատերազմում էին կառավարական զորքերի դեմ ահաբեկչական խմբավորումների կազմում, գրում է lenta.ru-ն: Այդ մասին հայտարարել է երկրի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նրանց մոտից առգրավվել է «Սայգա» կարաբին, երկու «Կալաշնիկով» ինքնաձիգ, «Նագան» ատրճանակ, մարտական դանակներ:
Ria.ru-ի զրուցակիցը պարզաբանել է, որ ահաբեկիչները վերադարձել էին հայրենիք հարուստ մարդկանց թալանելու համար, իսկ ստացված միջոցները նրանք իբր պետք է ուղարկեին Սիրիա՝ գրոհայիններին ֆինանսավորելու համար: Նրանք, իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Ղրղզստանի տարածքում:
Ղրղզստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ հայտնում են Սիրիայից եկած ահաբեկիչներին ձերբակալելու մասին:










