Ուկրաինայում հայերի սպանության կամ վիրավորվելու մասին տեղեկություն չկա. ԱԳՆ
Ուկրաինայում տեղի ունեցող բախումների հետևանքով հայերի սպանության կամ վիրավորվելու մասին առայժմ տեղեկություններ չկան: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Իսկ հարցին, թե արդյոք Հայաստան գալու համար Ուկրաինայից որևէ հայ դիմել է նախարարությանը, նա պատասխանեց, որ տեղեկություններ չունի այդ մասին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Կիևում բախումների ընթացքում զոհերի թիվը հասել է 25-ի:










