Ուկրաինայում բախումների հետևանքով 5 լրագրող է հոսպիտալացվել
Կիևում տեղի ունեցած բախումներից հետո հոսպիտալացվել է հինգ լրագրող, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Ուկրաինայի առողջապահության նախարարությանը հղումով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ուկրաինական «Вести» թերթի լրագրողի մահվան մասին:
«Տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել իրավապահ մարմինների 79 աշխատակից, 5 լրագրող, 1 պատգամավոր, մինչև 18 տարեկան 3 երեխա»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ տուժել է 351 մարդ, զոհվել՝ 25-ը:










