Վանում երկրաշարժ է տեղի ունեցել

09:16 • 19.02.14

Վանում Ռիխտերի սանդղակով 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

 

Բողազիչի համալսարանի և Սեյսմոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վան նահանգի Աքչիֆթ գյուղում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 23:51-ին, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորությամբ:

 

Երկրաշարժը բնակչության շրջանում խուճապի պատճառ է դարձել: Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: