Ուկրաինական «Վեստի»-ն լրագրողին սպանած հանցագործի մասին տեղեկատվության դիմաց պարգևատրում է խոստացել
Ուկրաինական «Վեստի» օրաթերթը 56.000 դոլար պարգևատրում է խոստացել լրագրող Վյաչեսլավ Վերեմիայի սպանությունն իրականացրած անձի մասին տեղեկատվության դիմաց: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:
Թերթի խմբագրությունը վերջինիս մահվան սեփական հետաքննությունն է անցկացնում և խնդրում է արձագանքել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն սպանությունն իրականացրած անձի մասին:
Պարգևատրումը կհանձնեն միայն դատարանի կողմից փաստերի հաստատումից հետո:










