Յանուկովիչը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գիշերը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ուկրաինական tsn.ua կայքը:
«Ինչ վերաբերում է հաղորդագրություններին, թե Վիկտոր Յանուկովիչն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. նման զրույց, իրոք, եղել է, սակայն տեղեկությունները, որոնք հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա:
Պեսկովը հավաստիացրել է, որ ՌԴ նախագահը չի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին և խորհուրդներ չի տվել նախագահին` իրավիճակի կարգավորման համար: «Նա խորհուրդներ չի տալիս ուկրաինացի գործընկերոջը և մտադիր չէ նման բան անել նաև ապագայում»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկ սկսված և գիշերը շարունակված անկարգությունների և բախումների հետևանքով Կիևում 25 մարդ է զոհվել:










