Սյունիքում «Վոլցվագեն գոլֆը» գլորվել է ձորը, կան տուժածներ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել պատահար։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլցվագեն գոլֆ» մակնիշի 41 AA 404 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը` մոտ 15 մ:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Ի. Մ.-ն (ծնվ. 1979 թ.) տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ի. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա. Հ.-ինը` ծանր:










