Երևանյան կարաոկեում աղջիկները ծեծկռտուք են սարքել

17:26 • 20.02.14

Ոստիկանության ծառայողները փետրվարի 19-ին՝ ժամը 06.30-ին, Երևանի Չարենցի փողոցում շրջագայություն կատարելիս` մոտակա կարաոկե ակումբից վիճաբանության ձայներ են լսել, մտել ներս և նկատել, որ մի քանի աղջիկներ սրահում հարվածում են միմյանց:


Վերջիններիս` 1986 թ. ծնված Աելիտա Մ.-ն, 1990 թ. ծնված Միլենա Ե.-ն և 1977 թ. ծնված Եվգենյա Գ.-ն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք:


Ժամը 08.10-ին Եվգենյա Գ.-ն հաղորդում է տվել, որ ակումբում, վիճաբանության ժամանակ, Աելիտա Մ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


Լուսանկարը՝  արխիվից