Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ԱԳ նախարարների հետ Յանուկովիչի հանդիպումն ավարտվել է
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հեռացել են Ուկրաինայի նախագահական նստավայրից: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Интерфакс-Украина-ի տեղեկատվության համաձայն հանդիպումը տևել է մոտ 6 ժամ, նախարարները շենքից դուրս են եկել դեմքի մռայլ արտահայտությամբ և չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին՝ արագ նստել են մեքենաներն ու հեռացել:










