Ուկրաինայի ներքին զորքերի տասնյակ մարտիկներ հանձնվել են «Եվրամայդանին»

12:49 • 20.02.14

Կիևի Գրուշևսկու փողոցում ներքին զորքերի տասնյակ մարտիկներ հանձնվել են «Եվրամայդանի» ինքնապաշտպանությանը, հաղորդում է РБК-Украина-ի թղթակիցը:

 

Նրանք հանձնվում են անվտանգության երաշխիքի դիմաց: Մայդանի ինքնապաշտպանությունը փորձում է ապահովել, որպեսզի նրանց չծեծեն: Տեղի ժամանակով 10:00-ի դրությամբ՝ հանձնվել է մի քանի տասնյակ մարտիկ:

 

Մայդանում առավոտյան սկսված բախումների հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, ինչպես նաև զոհեր: