Արքայազն Չարլզը պարել է արաբական հագուստով (տեսանյութ, լուսանկարներ)

12:47 • 20.02.14

Քիչ է պատահում, որ հասարակության մեջ հայտնվելիս Բրիտանիայի արքայազն Չարլզն այնպիսի տեսք չունենա, ասես սեփական դեմքի ստվարաթղթից կտրված դիմակն է կրում, սակայն նրա վերջին հայտնությունն առանձնակի անհեթեթ էր, գրում է The Independent-ը: Հրատարակությունն առաջարկում է դրանում համոզվելու համար դիտել համապատասխան տեսանյութը:

 

Հրատարակությունն անդրադարձել է արքայազնի մասնակցությանը դաշույններով պարին, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում:

Բրիտանիայի արքայազնը Արդայի այդ տոնակատարությանը մասնակցել է սաուդյան թագավորական ընտանիքի մի քանի անդամների հետ, ինքն էլ՝ մերձավորարևելյան տիրակալի հանդերձով:

Սա Չարլզի 11-րդ այցն է Սաուդյան Արաբիա: Նրա ուղևորությունը Մերձավոր Արևելք կշարունակվի Կատարում:
 

Prince Charles visits Middle East

Prince Charles visits Middle East

Prince Charles visits Middle East

Prince Charles visits Middle East

Prince Charles visits Middle East

Prince Charles visits Middle East

Prince Charles visits Middle East

Prince Charles visits Middle East