«Վերնիսաժում» 21-ամյա աղջիկը ապակիով վնասել է իր ու 23-ամյա տղայի ձեռքի դաստակները

10:40 • 20.02.14

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում փետրվարի 18-ին՝ ժամը 16.50-ին, ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ մի տղա և աղջիկ վնասել են իրենց:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.30-ին «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում 1991 թ. ծնված Դ. Ք.-ն և 1993 թ. ծնված Մ. Գ.-ն վիճաբանել են, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Մ. Գ.-ն կոտրել է ապակյա շիշը և դրա կտորով վնասել իր և Դ. Ք.-ի ձեռքի դաստակները:

Կատարվում է հետաքննություն:


Լուսանկարը՝  enpi-info.eu-ի