2010-2013 թթ. ՀՀ 8 նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մահացել է 145 հիվանդ
2010-2013 թթ. ընթացքում ՀՀ 8 նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մահացությունների թիվը կազմում է 145:
Այս մասին հաղորդում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում գործող փակ և կիսափակ հաստատություններում, այդ թվում նյարդահոգեբուժական բուժհաստատություններում, մահացության դեպքերին:
Մշտադիտարկված հաստատություններն են՝ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերը, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերը, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը, Արմաշի առողջության կենտրոնը, Սևանի հոգեբուժական հիվանդանոցը և Հոգեբուժական բժշկական կենտրոնի Նուբարաշենի, Ավանի, Նորքի հոգեբուժական, Քասախի նևրոզների կլինիկաները:










