Օբաման ու Էրդողանը 6-ամսյա ընդմիջումից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 6 ամիս ընդմիջումից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, Սիրիային, Իրաքի հետ էներգետիկ համաձայնությանը, Կիպրոսի և Իսրայելի հետ հարաբերություններին առնչվող հարցեր։
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել էին Գեզի պուրակի ցույցերից, ինչպես նաև դեկտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած «Մեծ կաշառքի» գործի բացահայտումից և ԱՄՆ-ի կողմից հնչած քննադատություններից հետո։










