Վերադարձ դեպի 1960-ականներ. Gucci-ն Միլանում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)

11:55 • 20.02.14

Իտալական հեղինակավոր Gucci նորաձևության տունը Միլանում մեկնարկած նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր նոր հավաքածուն, որը յուրօրինակ վերադարձ է դեպի անցած դարի 60-ականներ։

 

Ճանաչված բրենդի դիզայներները ներկայացրել են Ջեքի Քենեդիի ոճով կարված համեստ զգեստներ, պաստելային երանգների լակոնիկ վերարկուներ, այծի մորթուց մուշտակներ, տաբատներով համադրված գեղեցիկ կոստյումներ և, իհարկե, 60-ական թվականներին բնորոշ հսկայական ակնոցներ։