Ադրբեջանի պաշտպանության նախարարն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում իրավիճակը

12:31 • 20.02.14

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով:

 

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել շփման գծում տիրող իրավիճակի մասին՝ դատելով անցկացված մշտադիտարկումների արդյունքներից, քննարկվել են ԼՂ հակամարտության լուծման հետ կապված, ինչպես նաև բանակցությունների հեռանկարին առնչվող հարցեր։