Իրանը և Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

21:47 • 20.02.14

Թեհրանը և Լոնդոնը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ իրանական ԶԼՄՆ-ներին հղումով, որոնք էլ մեջբերում են Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարի խոսքը:


«Սկսած այս օրվանից՝ Իրանը և Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով, ովքեր մշտական բնակություն չեն հաստատել երկու երկրների տարածքում», - ընդգծել է դիվանագետը:


Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Թեհրանում և Լոնդոնում դեսպանությունների ճակատին բարձրացվել են երկու երկրների դրոշները:


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունում հաստատել են, որ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են:


Մեծ Բրիտանիան փակել է Թեհրանում իր դեսպանատունը 2011-ին՝ ցուցարարների կողմից հարձակումից հետո, որին հետևել է Լոնդոնում Իրանի դեսպանության աշխատանքի դադարեցումը: