Կիևում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. ԶԼՄ-ներ

21:31 • 20.02.14

Կիևում փետրվարի 20-ին տեղի ունեցած բախումների հետևանքով  առնվազն 100 մարդ է զոհվել, հաղորդում Lenta.ru-ն՝ CNN-ին հղումով: Ընդդիմության բուժծառայության ղեկավարի հաղորդած տվյալների համաձայն՝ տուժածների թիվը հասել է 500-ի:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը փետրվարի 20-ի առավոտից տեղի ունեցող դեպքերի հետևանքով տուժածների և զոհերի մասին է:


Интерфакс-ի փոխանցմամբ, որը մեջբերում է «Սվոբոդա» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր, «Ազգային դիմադրության շտաբի» բուժծառայության ղեկավար Սվյատոսլավ Խանենկոյին, այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի: Նրա խոսքով մարդիկ մահանում են հրազենային վերքերից:


Հիշեցնենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունն այսօր ուրիշ տվյալներ էր հրապարակել. 14:00-ի դրությամբ հաղորդվում էր 7 զոհվածների և 60 տուժածների մասին: