Կրակոցներ Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ. եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումը հետաձգվել է
ԵՄ-ի արտգործնախարարները հետաձգել են իրենց հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, հայտնում է France Presse-ը:
Դա տեղի է ունեցել անվտանգության նկատառումներով: BBC-ն նույն առիթով հայտնում է, որ Կիևում նախագահական նստավայրի մոտ կրակոցներ և պայթյուններ են հնչել: Եվ հանդիպումը հետաձգվել է, քանի որ տեղափոխվել է այլ վայր:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ քաղաքական գործիչները խուճապահար են:
Սակայն Լեհաստանի արտգործնախարարը Կիևի կենտրոնում լուսանկարել է Յանուկովիչի դիպուկահարին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յանուկովիչը բանակցություններ է անցկացնելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և մի քանի եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Կարճատև հրադադարից հետո Կիևում կրկին բախումներ են, կան նոր զոհեր:










