Հյուսիսային Կորեայի բնակիչները կհանդիպեն Հարավային Կորեայից իրենց հարազատների հետ

13:42 • 20.02.14

Հարավային Կորեայի տասնյակ տարեց բնակիչներ ուղևորվում են դեպի Հյուսիսային Կորեայի հետ սահմանը՝ իրենց հարազատների հետ հանդիպման համար, որոնցից բաժանվել են 1950-53թթ. պատերազմի ավարտից հետո, հայտնում է BBC-ն։

 

Հանդիպումները կկայանան Կըմգանսան հանգստավայրում, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի տարածքում։ Բարեկամները որպես նվեր իրենց հետ բերում են ընտանեկան լուսանկարներ, դեղորայք և նույնիսկ մթերքներ։

 

Նման հանդիպում անցկացվում է 2010-ից ի վեր առաջին անգամ։ Պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների առաջին հանդիպումը կայացել է 1985-ին, դրանից հետո այն վերականգնվել է միայն 2000-ին և ընդհատումներով շարունակվել մինչև 2010թ. հոկտեմբեր։

 

2013թ. աշնանը կողմերը կրկին պատրաստվում էին նման հանդիպումներ անցկացնել, որոնք, սակայն, վերջին պահին չեղյալ էին համարվել։

 

Փետրվարի 20-25-ը հանդիպումներ անցկացնելու պայմանավորվածությունը կայացել է նախորդ շաբաթ միջկորեական բանակցությունների ընթացքում։