Ղրիմը սպառնացել է պետական հեղաշրջման դեպքում անջատվել Ուկրաինայից

16:00 • 20.02.14

Ղրիմի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենք կքննարկեն երկրից անջատման հարցը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Իշխանափոխության դեպքում մենք մի տարբերակ ունենք՝ չեղյալ հայտարարել Խորհրդային միության Կոմկուսի կենտկոմի նախագահության՝ Ղրիմն Ուկրաինային հանձնելու որոշումը»,-նշել է Կոնստանտինովը։

 

Նա հավելել է, որ չէր ցանկանա շատ շահարկել այս հարցը, քանի որ Ղրիմն Ուկրաինայի կառավարության հենակետերից մեկն է, սակայն պայքարն այսօր գնում է ոչ թե Ղրիմի, այլ Կիևի համար, որը ոչ մի պարագայում չի կարելի կորցնել։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Ղրիմը հանձնվել է Ուկրաինային 1954թ. փետրվարի 19-ին՝ ի նշան ուկրաինացի ու ռուս ժողովուրդների միջև բարեկամության։