Լվովի զորամասում բռնկվել են զինամթերքի պահեստները
Ուկրաինայի Լվով քաղաքի ՆԳՆ-ի ներքին զորքերի զորամասում փետրվարի 19-ի առավոտյան բռնկված հրդեհը տարածվել է դեպի զինամթերքի պահեստներ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով РиаНовости -ին:
Հաղորդվել է, որ բռնկված հրդեհը օրվա ընթացքում հաջողվել է մարել, սակայն երեկոյան կողմ բոցավառվել է նոր ուժով: Կրակը ոչնչացրել է զորանոցները և տարածվել դեպի զինամթերքի պահեստներ:
«Կրակի մարման աշխատանքները շարունակվում են, և հենց դադարեն պայթյունները, մարդիկ իրենց ապահով կզգան: Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ զինամթերքներ են պահվում պահեստներում, դրանք կնքված են»,- հաղորդում է գործակալության աղբյուրը:










