Կիևի Մայդանում զոհվել է ևս 7 մարդ. ԶԼՄ-ներ

13:15 • 20.02.14

«Ուկրաինսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ 7 դի է ընկած Կիևի Անկախության մայդանում՝ «Կազացկի» հյուրանոցի մոտակայքում:

 

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ի թղթակիցը, դիերը ծածկված են ծածկոցներով: Երևում է, որ նրանք միջին տարիքի տղամարդիկ են: Ինքնապաշտպանության ներկայացուցիչների խոսքերով՝ այս մարդկանց սպանել են ոստիկանական «դիպուկահարները»:

 

«Յոթ զոհերից 6-ը մահացել են պարանոցին ստացած հրազենային վնասվածքներից»,- ասել են մայդանցիները:

 

Այսօր առավոտյան Մայդանի ակտիվիստները գրոհի են անցել, ինչի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ: