Վենեսուելայում սպանվել է գեղեցկության մրցույթի հաղթողը
Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում սպանվել է գեղեցկության մրցույթի հաղթողը, գրում է gazeta.ru-ն՝ The New York Post-ին հղումով։
22-ամյա մոդել Խենիզիս Կարմոնան, որը Կարաբոբո նահանգում նվաճել էր «Միսս տուրիզմ» տիտղոսը, մահացել է հրազենային վնասվածքից, որն ստացել էր փողոցում՝ հակակառավարական ցույցի ընթացքում։
Ընդհանուր առմամբ, հակակառավարական ցույցերի ընթացքում Վենեսուելայում զոհվել է 5 մարդ։
Խենեզիս Կարմոնան զոհվել է նախկին «Միսս Վենեսուելա» Մոնիկա Սպիրի սպանությունից մի քանի շաբաթ անց։ Վերջինս սպանվել էր զինված կողոպուտի ընթացքում։










