Նախիջևանում արգելել են արտասահմանյան երաժշտությունը
Նախիջևանի ռադիոընկերությունների համար հետաքրքիր արգելք է սահմանվել, գրում է haqqin.az-ը։
Նախիջևանի հեռուստառադիոհաղորդումների հանձնաժողովն արգելել է արտասահմանյան էստրադայի հեռարձակումը։ Այժմ Նախիջևանում ռադիոյով հնարավոր կլինի լսել բացառապես ադրբեջանական երաժշտություն։
Արգելքի տակ են հայտնվել նաև այնպիսի ժանրեր, ինչպիսին են ռոքը, ռեփը, այդ թվում՝ ադրբեջաներենով։
Ուշագրավ է, որ արգելվել է անգամ թուրքական երգերի հեռարձակումը։










