Գիշերը Կիևի Մայդանում հանգիստ է եղել (ուղիղ միացում)
Գիշերը Կիևի Անկախության մայդանում հանգիստ է եղել, հաղորդում է ria.ru-ի թղթակիցը: Եվ ծայրահեղ տրամադրված ակտիվիստները, և իրավապահները չեն ձեռնարկել ոչ մի գործողություն:
Իրավապահները, ինչպես և նախկինում, կանգնած են խիտ շարասյուներով: Բարիկադների մոտ կրակը դանդաղ հանգչում է, մինչ ծայրահեղ տրամադրվածները փորձում են նյութեր խնայել, որոնցով նրանք պահպանում են կրակը (ավտոմեքենաների անիվներ, այրվող խառնուրդներ):
Իրավապահների կողմից հրապարակին է մոտեցել ջրցանը՝ կրակը մարելու համար:
Կիևում տեղի ունեցած բախումների ընթացքում մահացել է 26 մարդ, նրանցից 10-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:










