Փարիզի Drouot աճուրդի տնից 300.000 եվրո արժողությամբ զարդեր են գողացել
Ֆրանսիայի մայրաքաղաքում փետրվարի 19-ին թալանել են Drouot աճուրդի տունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանությանը։
Երեք հանցագործներ շենքի մուտքի մոտ հարձակվել են աճուրդի կազմակերպիչների վրա, որոնք զարդերը տեղափոխելիս են եղել հատուկ ճամպրուկով։ Ոստիկանության տվյալներով՝ արցունքաբեր գազ կիրառած հանցագործներին հաջողվել է տանել «մեծ արժեք ներկայացնող ոսկերչական զարդեր»։
Նախնական տվյալներով՝ գողոնի արժեքն առնվազն 300.000 եվրո է։ Հանցագործները, ինչպես նաև այդ գործողությանը մասնակցած նրանց օգնականները որոնվում են։










