Ամերիկացին 425 մլն դոլար է շահել վիճակախաղով
Ամերիկյան Powerball վիճակախաղի ջեքփոթը կազմել է 425 մլն դոլար, և դա շահել է Կալիֆոռնիայի մի բնակիչ, հայտնում է Associated Press-ը:
Հաղթող տոմսում ընդամենը 6 թիվ է եղել` 1, 17, 35, 49, 54 և 34: Այս կերպ Միլպիտաս քաղաքի բնակիչը դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ 6-րդ ամենախոշոր շահման տերը: Կոնկրետ այդ վիճակախաղի կտրվածքով՝ դա 4-րդ ամենախոշոր շահումն է:
Այս անգամ ջեքփոթը շահելու հավանականությունը եղել է 1-ը 175 մլն-ի հարաբերակցությամբ: Երջանիկ հաղթողն առայժմ չի ներկայացել շահումը ստանալու:










