Ուկրաինայի իշխող կուսակցությունից 12 պատգամավոր հայտարարել է ժողովրդին աջակցության մասին և նիստ նախաձեռնել

17:17 • 20.02.14

Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության խմբակցությունից 12 պատգամավորներ նախաձեռնում են Գերագույն ռադայի շտապ նիստ հրավիրել՝ խորհրդարանական-նախագահական կառավարման անցնելու համար, և աջակցություն են հայտնում ուկրաինացի ժողովրդին: Այդ մասին ասված է պատգամավորների համատեղ հայտարարությունում, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին:

 

Պատգամավորներն անհանգստություն են հայտնել քաղաքների փողոցներում արյունահեղության և երկու կողմերից զոհերի առնչությամբ:

 

Պատգամավորները դիմել են ներքին զորքերի զինվորներին, ՆԳՆ և Անվտանգության ծառայության ստորաբաժանումներին՝ խնդրելով «կատարել Ուկրաինայի ժողովրդին տված երդումը», այլ ոչ «հանցավոր հրամանները՝ ուղղված հրազենային զենքի կիրառմանը, թույլ չտալ իրավապահ մարմինների մասնակցությունը սադրանքներին»: