Կիևի Մայդանում գրոհի ժամանակ սպայի վրայից պոկել են Ռուսաստանի ՆԳՆ-ի հեծանակ

14:46 • 20.02.14

Կիևի Մայդանում ցուցարարները գրոհի ժամանակ սպայի վրայից պոկել են Ռուսաստանի ՆԳՆ-ի հեծանակ (шеврон), հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: Այդ մասին հաղորդել են Մայդանի բեմից՝ ցուցադրելով այն:

 

«Երկգլխանի արծվով և եռագույնով Ռուսաստանի ՆԳՆ այս հեծանակը մարդիկ պոկել են սպայի վրայից գրոհի ժամանակ: Սա իրական ապացույց է, և սա պետք է տեսնի ողջ աշխարհը»,- հայտարարել են բեմից՝ կրկնելով այս տեղեկությունը նաև ռուսերենով և լեհերենով:

 

«Եթե այս տեղեկությունը հաստատվի, և հեծանակից բացի լինեն նաև այլ ապացույցներ, ապա դա այնքան լուրջ գործ է, որ Յանուկովիչի իշխանությունից պետք է, որ ոչինչ չմնա: Չէ՞ որ մի բան է, երբ օգտագործում են ներքին զորքերը, իսկ մեկ այլ բան, երբ ներգրավում են արտաքին զորքեր»,- նշել են Մայդանի բեմից:

 

Գտածոն փոխանցել են Մայդանի պարետ Անդրեյ Պարուբիին, և կպահանջեն հետագա քննություն՝ պարզելու համար, թե արդյոք ռուս ուժայինները մասնակցում են ցուցարարներին ցրելու գործողություններին։