Ռուսական 3 ավիաընկերություն Ուկրաինայում տոմսերի վաճառքը սահմանափակել է

22:14 • 20.02.14

Ռուսական ամենախոշոր՝ «Աէրոֆլոտ», «Տրանսաէրո» և S7 ավիաընկերությունները սահմանափակել են ավիատոմսերի վաճառքը BSP ուկրաինական ավիաընկերությանը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Прайм-ին:


«Աէրոֆլոտը» Ուկրաինայում երկրից դուրս իրականացվող թռիչքների տոմսերը թանկացրել է:


S7-ը ժամանակավոր կասեցրել է ամենօրյա երեք թռիչքներից մեկը: Ավիաընկերության ներկայացուցիչը չի թաքցրել, որ իր քայլը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: