ԱՄՆ-ն նախազգուշացրել է չվերթներում կոշիկ-ռումբերի վտանգի մասին

11:39 • 20.02.14

ԱՄՆ-ի իշխանությունները նախազգուշացրել են դեպի երկիր կատարվող չվերթների մասին, որոնցում կարող են ահաբեկչություններ իրականացվել` կոշիկում թաքցված ռումբերի միջոցով, հայտնում է Al Jazeera-ն:

 

ԱՄՆ-ի Ներքին անվտանգության դեպարտամենտը կոչ է արել առանձնակի ուշադրությամբ ստուգել միջազգային չվերթների ուղևորների կոշիկները:

 

Ըստ լրատվամիջոցի` աղբյուրները չեն պնդում, թե համապատասխան հետախուզական նյութեր կան:

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները նախազգուշացրել էին, որ զննվեն Սոչի կատարվող չվերթների ուղևորների ատամի մածուկները:

 

2001-ի դեկտեմբերին Ռիչարդ Ռեյիդ անունով ահաբեկիչը Փարիզ - Մայամի չվերթի ժամանակ փորձել էր ահաբեկչություն իրականացնել իր կոշիկում տեղադրված ռումբի միջոցով: Դա կանխվել էր: Իսկ 2009-ին ոմն Աբդուլմութալլաբ փորձել էր ահաբեկչություն իրականացնել իր ներքնազգեստի միջոցով՝ Ամստերդամ - Դետրոյթ չվերթի ժամանակ: