Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 24 մարդ է զոհվել

23:40 • 20.02.14

Սիրիայի Էս-Սելամե անցակետի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, 40-ից ավելին՝ վիրավորվել:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Milliyet թուրքական պարբերականին հղումով, նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկներով լի մեքենան պայթել է Թուրքիայի հետ սիրիական սահմանային անցակետի մոտ 17:45-ին:


Տեղում զոհվել է 20 մարդ, ևս 4-ը մահացել է Քիլիս քաղաքի հիվանդանոցի ճանապարհին: Հաղորդվում է, որ զոհվածներն ու վիրավորները Սիրիայի քաղաքացիներ են: