Յանուկովիչն ընդհատել է եվրոպացի նախարարների հետ հանդիպումը Պուտինին զանգահարելու համար. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդհատել է եվրոպացի նախարարների հետ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու համար:
Ինչպես հաղորդում է Украинская правда-ն՝ Gazeta Wyborcza-ին հղումով, արդեն 4 ժամ է, ինչ շարունակվում է Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարների հետ:
«Յանուկովիչը ներկա պահին զանգահարում է Վլադիմիր Պուտինին: Նախարարները փորձում են համոզել նրան կրճատել իր լիազորությունները մինչև այս տարվա վերջ», - հայտնել է աղբյուրի զրուցակիցը:










