Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն ստուգում է Կիևում 2-րդ հայի զոհվելու մասին լուրը
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ստուգում է Կիևում երկրորդ հայի զոհվելու մասին մամուլում տարածված տեղեկության իսկությունը, այս մասին տեղեկանում են ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ ուկրաինական korrespondent.net կայքն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Կիևում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների թվում կա նաև ազգությամբ հայ՝ Արաթունյան կամ Արությունով Գեորգին, մոտ 50 տարեկան, Ռովնո քաղաքից։
Կիևում տեղի ունեցող բախումների ժամանակ վաղ զոհվել էր ազգությամբ հայ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը։










